Մահվան ելքով վթարներ Արմավիրում և Երևան քաղաքում․ կատարվում է նախաքննություն (տեսանյութ)

Մահվան ելքով վթարներ Արմավիրում և Երևան քաղաքում․ կատարվում է նախաքննություն (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Ըստ նախնական տվյալների, 2021թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 47-ամյա բնակիչը վարելով «Վազ 2105» մակնիշի ավտոմեքենան, հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին կայանված «Նիսսան» մակնիշի երկու ավտոմեքենաներին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն: 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հր.Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել մի կնոջ՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ:

Կատարվել են դեպքի վայրի  և վերոնշյալ ավտոմեքենայի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում