Մեսրոպ Նիկոյանը՝ սամբոյի Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթանում են սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, որոնցում Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ:
Այսօր գերազանց է հանդես եկել պատանիների հավաքականի անդամ՝ 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը: Հայ մարզիկը փայլուն գոտեմարտեր է անցկացրել և հռչակվել է Աշխարհի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում նա հաղթել է ռուսաստանցի Ազամատ Բիևին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել ադրբեջանցի Ռովշան Նովրուզովի նկատմամբ:
Կարծիքներ