Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է

Ծանրորդ Գագիկ Մկրտչյանն երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին վերջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում: 

«Արմենպրեսի» հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 102+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը պոկեց 139 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր, հրելով 174 կգ նա ևս մեկ արծաթե մեդալ նվաճեց: Երկամարտի 313 կգ արդյունքով նա ԱԱ-ի փոխչեմպիոն է: Առաջինը Վրաստանի ներկայացուցիչն է:

Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջին էր երկամարտի 275 կգ-ով: 73 կգ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնության հրում վարժության փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 81 կգ քաշում Հովհաննես Ղահրամանյանը միայն 4-րդն էր (երկամարտ` 308 կգ): 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում 71 կգ քաշում Ալինա Սուքիասյանը գրավել էր 8-րդ տեղը, իսկ Աննա Ամրոյանը նվաճել է բրոնզե մեդալ: 96 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Նույն գույնի մեդալ էր նվաճել նաև 98 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում