Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը

Հայտնաբերվել և ձերբակալվել է մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են մարդու առևանգելու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն: 

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ  ոստիկանության ՔՈԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 41-ամյա Դավիթ Ս.-ն, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում