Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են հանդիպել
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմնավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպել Մոսկվայում: Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դեռ հստակ ամսաթիվ որոշված չէ հանդիպման համար: Նախագահները հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակը: Բացի այդ, Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առթիվ:
Կարծիքներ