Եվրոպայում ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել

Եվրոպայում ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել

Եվրոպայի տարածքում չորեքշաբթի ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել, հայտնում է Korrespondent-ը։

Օգոստոսի 11-ի ցերեկը՝ աֆրիկյան անոմալ տաք ալիքի ազդեցության ներքո Սիցիլիա կղզում օդի ջերմաստիճանը հասել է 48,8 աստիճանի։
Այս ցուցանիշը նոր ռեկորդ է ոչ միայն Իտալիայում, այլևս ողջ Եվրոպայում դիտարկումների պատմության ընթացքում։

Օդի առավելագույն ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցվել էր Աթենքում 1977 թվականի հուլիսի 10-ին և կազմել 48 աստիճան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում