Համոզվում եմ, որ մի քանի դար տևած պետականության բացակայությունը բերել է գենետիկ մակարդակով մուտացիայի.Վահե Տեր-Մինասյան

Համոզվում եմ, որ մի քանի դար տևած պետականության բացակայությունը բերել է գենետիկ մակարդակով մուտացիայի.Վահե Տեր-Մինասյան

Ժամանակի ընթացքում համոզվում եմ, որ մի քանի դար տևած պետականության բացակայությունը բերել է գենետիկ մակարդակով մուտացիայի, որը դրսևորվում է պետությունը, որպես սեփականություն ընկալելու, սեփական անձը պետության մի մաս ընկալելու անկարողության մեջ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

«Մեր բնակչության (դիտավորյալ չեմ կոչում հասարակություն) մի զգալի մասը դեռ սովետական տարիներից պետությունն ընկալում է մի օտար ու անտեր կառույց, որը պետք է ոչ թե խնամել, փայփայել ու ծաղկացնել այլ ընդամենը հնարավորինս անխնա կերպով քայքայել (շնից մազ պոկելու սկզբունքով):

Չի կարող նորմալ մարդը քաղաքն իր տունը համարել ու գետնին թքել։ Չի կարող նորմալ մարդը առավոտից գիշեր մեքենան «լպստել», ակերը սևացնել ու նույն ավտոյի լուսամուտից ծխախոտը նետել։ Դա կարող է անել միայն խոզը… Իսկ խոզերին 40-50-60 տարեկան արդեն հնարավոր չի դաստիարակել։ Նրան կարելի է միայն պատժել՝ տվյալ պարագայում խստագույն տուգանքների ձևով: Ու չասեք, թե մենք տուգանքի ապրանք չենք։

Քանի դեռ մեր քաղաքի ու երկրի հանդեպ մեզ պահում ենք խոզի պես, պիտի արժանանանք համապատասխան վերաբերմունքի։ Իսկ երեխաներին պետք է կրթել ու դաստիարակել՝ էնտեղ գոնե հույս կա։

Հ.Գ. Եթե վիրավորեցի Ձեր նուրբ հոգիները, ապա մի վայրկյան պատկերացրեք թե ինչ են զգում իրենց քաղաքն ու պետությունը հարգող մարդիկ ամեն օր խոզություն տեսնելիս…»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում