Ցուկերբերգը հայտարարել է «Facebook»-ի քաղաքականության վերանայման մասին
«Facebook» սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը՝ Մարկ Ցուկերբերգը, իր էջում հայտարարել է, որ վերանայելու է ընկերության քաղաքականությունը՝ ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում:
«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք առաջընթաց գրանցել հանրային առողջության և ռասայական արդարության մեջ՝ միաժամանակ պահպանելով խոսքի և ձայնի ազատության մեր ժողովրդավարական արժեքները», – գրել է Ցուկերբերգը:
Նշվում է, որ ստեղծվում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ընտրությունների վերաբերյալ հավաստի տվյալներ կհրապարակվեն: «Facebook»-ը նաև ուշադիր կհետևի ապակողմնորոշիչ բովանդակություն պարունակող նյութերին և կջնջի ատելություն սերմանող գրառումները: Ավելին, որոշ նյութեր կընդգծվեն որպես «արժանահավատ նորություններ», ներառյալ քաղաքական գործիչների գրառումները:
Կարծիքներ