Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի պաշտոնապես դուրսբերումը սկսված է
Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն սկսել են զորամիավորումների պաշտոնապես դուրսբերումն Աֆղանստանից: Սրանով տրվել է Ջո Բայդենի՝ «հավերժական պատերազմն» ավարտելու մասին հայտարարության մեկնարկը՝ փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանում են եղել 20 տարի շարունակ: Նշվում է, որ զորամիավորումները պետք է երկրից դուրս գան մինչև սեպտեմբերի 11-ը, սակայն Աֆղանստանում ավելացել են բռնությունները, և երկրի անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:
«Թալիբան» շարժումը զգուշացրել է, որ այլևս պարտավորված չէ կատարել միջազգային զորամիավորումներին չթիրախավորելու վերաբերյալ համաձայնագրով սահմանված պարտավորությունները:
Կարծիքներ