Բագրատը ևս 1 ժամ ժամանակ կտա Նիկոլ Փաշինյանին
Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Վազգեն Բագրատ Գալստանյանի հանրահավաքը։
Գրում է MediaNews-ը։
Դեռևս 1 ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուց, այնուհետև 5 րոպե սպասելուց ապա ևս 15 րոպե ավելացնելուց հետո Վազգեն Գալստանյանը հայտարարեց, թե շատ չէ՝ 7-10 օրում կհասնեն իրենց բաղձալի իշխանափոխությանը, սակայն արդեն 1 ամիս է, ինչ Բագրատն ու նրա աջակիցները շրջիկ կրկեսի նման թափառում են երկրով։
Ինչպես հայտարարում է Բագրատը՝ այսպես կոչված շարժումը թևակոխում է վճռական փուլ։ Հարց է ծագում, թե արդեն իսկ մարած շարժումը ինչ փուլ կարող է թևակոխել, կամ ինչ նոր բան պետք է անի սուտասանի հայտնի համբավ ձեռք բերած Բագրատը։ Մնում է ենթադրել, թե Փաշինանին ևս 1 ժամ ժամանակ է տալու․․․ ինչ իմանաս, միգուցե ստացվի ․․․
Կարծիքներ