Տոկիոյի փողոցներում թափանցիկ ապակյա պատերով զուգարաններ են տեղադրվել
Տոկիոյում անսովոր հանրային զուգարաններ են տեղադրվել գալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ: Ճապոնիայի մայրաքաղաքի փողոցներում թափանցիկ ապակյա պատերով զուգարաններ են հայտնվել:
Ըստ Süddeutsche Zeitung-ի, դրանք տեղադրված են Սիբույայի շրջանում գտնվող Յոյոգի-Ֆուկամաչի զբոսայգում: Գլուխգործոցները ճարտարապետ Սիգերու Բանայի «վրձնի գործն են»: Մի քանի խցիկներ տեղակայված են կողք կողքի և լուսավորված են տարբեր գույներով: Թափանցիկությունը անցորդներին հուշում է՝ տաղավարը զբաղված է, թե ոչ: Բայց երբ հյուրը ներս է մտնում, պատերը դառնում են անթափանց: Ճապոնիայում այսպես են մեկնաբանել գաղափարը:
«Մենք ուզում ենք օտարերկրյա հյուրերին ներկայացնել մեր զուգարանային մշակույթը»,- ասել է զուգարաններ արտադրող «Tokyo Toilet» ընկերության ներկայացուցիչ Հիրոֆումի Մացուտակեն: Նա ասել է, որ երկրում այս ուղղությունը միշտ արդիականացվում է, զուգարանները, լվացարանները հագեցած են բազմաթիվ գործառույթներով և ախտահանման մի քանի մակարդակներով:
Կարծիքներ