Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը. կա 3 վիրավոր

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը. կա 3 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում, Թալին-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, բախվել են Land Rover և ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ա. Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ֆոտոլրագրողը հայտնում, որ դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաներն ու ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում են իմացել, որ Land Rover-ին բախվել է ԶԻԼ-ը և նշված ավտոմեքենան, որը բարձված է եղել հողով, ոստիկանները հայտնաբերել են վթարի վայրից մոտ 1,5 կմ հեռավորության վրա, դաշտամիջյան հատվածում՝ կողաշրջված վիճակում: 

 Մինչ վթարի վայրի զննություն էին կատարում ՃՈ ավագ հետաքննիչներ Հ. Վարդանյանն ու Ա. Աղաջանյանը, ԶԻԼ-ի վարորդը նույնպես տեղափոխվեց «Թալին» բժշկական կենտրոն:   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում