Բավականին ժանգոտած 63 տարվա Porsche-ն վաճառվել է նորագույն 911-ի գնով (լուսանկարներ)
Ավստրալիայում կայացած Shannons աճուրդի ժամանակ վաճառվել է 1958 թվականին թողարկված Porsche 356A մակնիշի մեքենան:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեքենայի համար առաջարկված գինը զարմացրել է անգամ աճուրդի կազմակերպիչներին. չափազանց ժանգապատ կաբրիոլետը գնել են 230 հազար տեղական դոլարով:
Հնագույն մեքենան ավելի քան 60 պոտենցիալ գնորդների էր միավորել, որոնցից երկուսի միջև դիմակայություն էր սկսվել: Արդյունքում աճուրդի վերջին մեկ ժամում առաջարկվող գինը կտրուկ բարձրացել է հավասարվելով 2021 թվականի նորագույն Porsche 911 մոդելի արժեքին, որն Ավստրալիայում գնահատվում է ընդամենը 6000 դոլարով ավելի:
Եթե հնագույն մեքենայի նոր սեփականատերը որոշի վերանորոգել և թարմացնել այն, նրան ևս 100-300 հազար դոլար պետք կգա: Մեքենան վերջին 25 տարում կանգնած է եղել խորդանոցում:
Այն զինված է 1,6 լիտր ծավալային ատմոսֆերային շարժիչով, որը զարգացնում է 60,7 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժամ արագություն զարգացնելու համար սպորտային մեքենան 14 րոպե է ծախսում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժամ:
Կարծիքներ