Անապահով ընտանիքների երեխաները կապահովվեն գրենական պիտույքներով․ բարեգործական նախաձեռնություն
Ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Շահբազյանը վերջերս ֆեյսբուքում մի նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով համախբվել և անապահով ընտանիքների երեխաներին նոր ուսումնական տարվան ընդառաջ ապահովել գրենական պիտույքներով։
Նախաձեռնության մասին հայտարարությունը լայնորեն տարածվեց սոցիալական ցանցերում և շատ մարդիկ իրենց պատրաստակամությունը հայտնեցին միանալ նախաձեռնությանը։
«Ծրագիրն ի սկզբանե նախատեսել էի իրականացնել 30 երեխայի համար, բայց այս պահին շահառու երեխաների թիվը 30-ից ավելացել է՝ հասնելով 60-ի»,-մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ Սերգեյ Շահբազյանը։
Երեխաներն ընտրվել են Ստեփանավանի և հարակից տարածաշրջանի գյուղական բնակավայրերից․
«Քանի որ ծնունդով սստեփանավանցի եմ, ընտրել եմ իմ տարածաշրջանը»,- ասաց նա։
Նախաձեռնությանն այս պահին միացել են Աժ պատգամավորներ՝ Արամ Խաչատրյանը, Գևորգ Պապոյանը, Տիգրան Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Արմեն Փամբուխչյանը, Արգիշտի Մեխակյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Ավագանու անդամներ Երևանից, Լոռու մարզպետարանի աշխատակիցներ, բժիշկներ, անհատ քաղաքացիներ։
Կարծիքներ