ՀՀ և ՌԴ ՆԳ նախարարները համատեղ հրաման են ստորագրել
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՌԴ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը օգոստոսի 24-ին համատեղ հրաման են ստորագրել, որը վերաբերում է ՀՀ և ՌԴ միավորված կոլեգիային։
ՀՀ ՆԳՆ կայքում հրամանը հրապարակվել է ռուսերեն լեզվով։ Դրանում նշվում է, որ կոլեգիան խորհրդատվական մարմին է, որն ապահովում է երկու երկրների ՆԳՆ-ների արդյունավետ փոխգործակցությունը։
Միավորված կոլեգիան իր գործունեության ընթացքում առաջնորդվում է միջազգային պայմանագրերով, որոնք մասնակիցներն են հանդիսանում ՀՀ-ն և ՌԴ-ն։
Կարծիքներ