Գիտե՞ք՝ ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր. Հակոբյան

«Գիտե՞ք՝ ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր։
Չկա միջանցք, կա բացվող ճանապարհ՝ կոմերցիոն մեծ ներուժով, միլիարդավոր դոլարների եկամուտով»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Մենք դուրս ենք գալիս պատերազմին հաջորդող դժոխային շրջափուլից, երբ Ադրբեջանը պարբերաբար սպառնում էր ռուսական վերահսկողությամբ միջանցք չստանալու դեպքում ուժով այն վերցնել, իսկ տեղական ընդդիմադիրները հրճվում էին դրանից… բայց վերջինի մասին կխոսենք հետո, շատ կխոսենք, հատկապես, որ չեն ընկրկելու, շարունակելու են «պայքարել DVD-ի համար»՝ պնդելով ու ձեզ համոզելով, որ «միջանցք» ենք տվեեել»,- հավելել է նա:
Կարծիքներ