Մարգարիտայի հիասթափեցնող ցուցակը
Russia Today-ի և «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիր, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է այն հայտնի հայերի ցուցակը, ովքեր զանգահարել են իրեն, ասել, որ համաձայն են իր ֆեյսբուքյան վերջին գրառման հետ։ Ազդեցիկ հայերի զորակցության մասին գրառումից հետո շատերն էին սպասում խոստացված ցուցակին, սակայն ինչպես պարզվեց, ազդեցիկ հայերի մասին Սիմոնյանի պատկերացումը բոլորովին այլ է: Հետաքրքրական է, որ ցուցակում Մարգարիտա Սիմոնյանի ամուսնու, սկեսուրի, ուսանողների, մենեջերների, բիզեսմենների և հայ հասարակության համար անծանոթ մարդկանց անուններ: Հատկանշական է, որ նմանատիպ մի ցուցակ էլ վերջերս էր հրապարակվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից: Ցուցակում 60 մշակութային գործիչներ էին, ովքեր իրենց զորակցությունն էին հայտնում պաշտոնաթող նախագահին, սակայն ինչպես Մարգարիտա Սիմոնյանի, այս ցուցակում էլ հանրությանը անհայտ բազմաթիվ մարդկանց անուններ կային: Եթե Քոչարյանի աջակիցների կողմից հրապարակված ցուցակում մարդկանց համար քննարկման թեմա էր դարձել Աշուղ Ոսկեհուրը, ապա Մարգարիտա Սիմոնյանի ներկայացրած ցանկում հասարակության մոտ հետաքրքրություն առաջացնող այդ մեկ անձն էլ չկա:
Կարծիքներ