Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում. Ջոնսոն

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ իրավիճակը ուկրաինական սահմանին ավելի ու ավելի անհանգստացնող է դառնում:

«Այս շաբաթվա սկզբին ես զեկույց ստացա ռազմական ղեկավարությունից ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Պատկերը գնալով մտահոգիչ է դառնում. ես կոչ եմ անում Ռուսաստանին բանակցությունների մեջ մտնել և խուսափել անխոհեմ ու աղետալի ներխուժումից»,- գրել է նա Twitter-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում