Համբարձում Մաթևոսյանը Փարաքարում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերոով նախատեսված աշխատանքներին
ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Փարաքար համայնք, տեղում ծանոթացել պետության աջակցությամբ համաֆինանսավորման երեք սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներին:
Նախ «ՇԻՆՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի պատասխանատուի կողմից ներկայացվել են Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կավարտվեն: Կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետը հայտնել է իր դիտարկումները՝ առաջարկելով կարճ ժամանակահատվածում շտկել առկա թերություններն ու հետագայում բացառել դրանց կրկնությունը:
Արմավիրի մարզպետարանը նշում է, որ սֆալտապատման ծրագրով նախատեսված է Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների 0.9 կմ, իսկ Ի.Գասպարյան փողոցի 0.17 կմ հատված կապիտալ ասֆալտապատում, ինչպես նաև Թաիրովի 6-րդ և 7-րդ շենքերի 2000 քմ բակային հատվածի բարեկարգում:
Համայնք կատարած այցի շրջանակում Համբարձում Մաթևոսյանը ծանոթացել է նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով Այգեստան (730 մ), Սևան (730 մ) և Արարատյան (270 մ) փողոցներում իրականացված աշխատանքներին, որոնց արդյունքում տեղադրվել է 33 նոր հենասյուն, 72 լեդ լուսատու, 39 հենասյուն էլ վերազինվել է:
Համայնքում առաջիկայում կմեկնարկի նաև սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսված Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցման և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման ծրագիրը:
Նշվում է, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ Փարաքարում հաստատվել են կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և 1400 գծմ կոյուղագծի կառուցման կենսական կարևորություն ունեցող ծրագրերը:
Կարծիքներ