Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտեցել է 300-ի

Հնդկաստանի Օդիշա նահանգում գնացքների բախման հետևանքով առնվազն 294 մարդ է զոհվել, ավելի քան 1000-ը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի հայտնել է Hindustan Times-ը :
Ավելի վաղ հաղորդվում էր 288 զոհի և ավելի քան 800 վիրավորի մասին։
Պարբերականի տվյալներով՝ Բալասորե քաղաքի հիվանդանոցները, որոնց մոտ տեղի է ունեցել միջադեպը, գերբեռնված են։ Մյուս նահանգներից բժիշկները շարունակում են ժամանել տարածաշրջան։ Մոտ 100 հոսպիտալացվածի վիճակը գնահատվում է ծանր։
Երկաթուղու նախարարությունը հայտնում է նաև, որ դեպքի վայրում արդեն իսկ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Դրանցում ներգրավված է ավելի քան հազար մարդ և հատուկ տեխնիկա։
Կարծիքներ