Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ի կեսօրից հետո, 16-ի և 17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսային է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 16-ին և 17-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Երևանում օգոստոսի 16-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 16-ին, 17-ին, 20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ