Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սերոբ Բեջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սերոբ Բեջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- ասված է հրամանագրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում