Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի մասին
Հունվարի 20-ին` ժամը 17։46-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են Opel և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Ավելի վաղ հայտնել էիք, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ըստ տեղեկությունների կա 14 վիրավոր:
Կարծիքներ