Չինացի կինը յուրահատուկ կերպով վրեժ է լուծել նախկին ընկերոջից

Չինացիի կինը նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար նրա մեքենայով 2 օրում 49 անգամ անցել է կարմիր լույսերի տակով:
Ընկերոջ կողմից լքված չինուհի Լուն, չկարողանալով համակերպվել իրավիճակին, որոշել է այնպես անել, որ նախկին ընկերն օրենքի հետ խնդիրներ ունենա։ Այդ իսկ նպատակով կինը համոզել է մեկ այլ տղամարդու մեքենաների առցանց վարձույթի հավելվածի միջոցով պատվիրել նախկին ընկերոջ մեքենան, ապա խախտել է երթևեկության կանոնները:
Հետաքննության արդյունքում ոստիկանները պարզել են գործի հանգամանքները և բերման են ենթարկել Լուին։
Լուի հանցակիցը ոստիկանությունում խոստովանել է, որ համաձայնել է մեքենան վարձակալել, քանի որ չինուհին խոստացել էր ժամադրության գնալ իր հետ:
Կարծիքներ