Հունաստանը Կանադայից կգնի յոթ Canadair DHC-515 հրշեջ ինքնաթիռ

Հունաստանը Կանադայից կգնի յոթ Canadair DHC-515 հրշեջ ինքնաթիռ

Հունաստանը համաձայնագիր է ստորագրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Կանադա կատարած այցի ընթացքում՝ գնելու յոթ նոր Canadair DHC-515 հրշեջ ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է հունական Skai հեռուստաալիքը ։

Նրա խոսքով, Միցոտակիսը հանդիպում է ունեցել կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյի հետ, որի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ինչպես նաև համաձայնագիր է ստորագրվել Հունաստանի կողմից Canadair 7 նոր DHC-515 գնելու վերաբերյալ: 

«Հունաստանը կլինի առաջին երկիրը, որը կգնի նոր Canadair հրշեջ ինքնաթիռներ, և կան շատ այլ երկրներ, որոնք ցանկանում են դա անել», - ասել է Միցոտակիսը փաստաթուղթը ստորագրելուց առաջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում