Կունդեն վնասվածք է ստացել Գերմանիայի հետ խաղում
Ֆրանսիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն։ Գրում է Armsport.am-ը։
25-ամյա ֆրանսիացին Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0:2) փոխարինվել է 61-րդ րոպեին։
Ինչպես հայտնում է Téléfoot-ի լրագրող Սաբեր Դեսֆարժը, Կունդեն կոճին լուրջ հարված է ստացել: Նրա Նշվում է, որ կոտրվածքի վտանգ չկա։
Ֆրանսիան մարտի 26-ին կխաղա Չիլիի հավաքականի հետ։ «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 30-ին՝ ընդունելով «Լաս Պալմասին»:
Կարծիքներ