Հայկական Krisp-ը ներկայացվել է Նյու Յորքի Թայմսի հրապարակում

Հայկական Krisp-ը ներկայացվել է Նյու Յորքի Թայմսի հրապարակում

Աշխարհում երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ NASDAQ-ը, Նյու Յորքի հանրահայտ Թայմսի հրապարակում ներկայացրել է հայկական Krisp-ը։ 

«Այսօր յուրահատուկ օր է Կրիսպի համար։ Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրեց Կրիսպին։ Գերդրական զգացողություններ և մեծ ոգևորվածություն ավելին ստեղծելու, և վստահ եմ, որ Կրիսպը հնարավորություն ունենա Նասդաքում հրապարակային թողարկում (IPO) անելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Krisp-ն արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում օնլայն հանդիպումների ժամանակ մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից` ապահովելով պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում