ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը Ուկրաինային չեն անդրադարձել

ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը Ուկրաինային չեն անդրադարձել

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն անդրադարձել Ուկրաինայի խնդրին: 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ստամբուլում վիզային հարցերի շուրջ հանդիպում են անցկացրել համապատասխան գերատեսչությունների մակարդակով։

«Մենք կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում կամ գտնվել է Ստամբուլում՝ հանդիպելու համար ռուս զրուցակիցների հետ՝ երկկողմ հարցերի նեղ շրջանակի շուրջ»,- ասել է պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում