Վերսալի պալատից բոլոր այցելուներին տարհանել են ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով

Վերսալի պալատից բոլոր այցելուներին տարհանել են ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով

Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի պալատից բոլոր մարդիկ տարհանվել են պայթյունի վտանգի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պալատի վարչակազմը։

«Դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10։20-ին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Վերսալի պալատը տարհանում է այցելուներին և կվերաբացվի, հենց ավարտվեն ստուգումները», - նշված է X սոցիալական հարթակում պալատի էջում։

Պատմական այս շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգ նախկինում նույնպես ստացվել է։ Հոկտեմբերին պալատի շենքից մարդկանց տարհանել էին 7 անգամ․ ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ էին եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում