ՆԱՏՕ-ի ռադարներից անհետացած սուզանավը պատրաստվում է ուժեղացնել Ռուսաստանի միջերկրածովյան էսկադրիլիան

ՆԱՏՕ-ի ռադարներից անհետացած սուզանավը պատրաստվում է ուժեղացնել Ռուսաստանի միջերկրածովյան էսկադրիլիան

«Դոնի Ռոստով» սուզանավն ուղարկվել է Ռուսաստանի միջերկրածովյան էսկադրիլիան ուժեղացնելու համար՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրիմի անվտանգության կառույցների աղբյուրին:

«Դոնի Ռոստով» դիզելային-էլեկտրական B-237 սուզանավը պլանային նորոգումներից հետո միջնավահանգստային տեղափոխություն է կատարում: Այս նավը պատկանում է 636.3 «Վարշավյանկա» նորագույն նախագծին, որը զինված է «Կալիբր» թևավոր հրթիռներով:

«Դոնի Ռոստովն» իրարանցում առաջացրեց ՆԱՏՕ-ի հակասուզանավային ուժերում, որոնք մեկ շաբաթ շարունակ որոնում էին ռուսական սուզանավը Միջերկրական ծովում: Դրանից առաջ «Դոնի Ռոստով»-ը վերջին պահին հայտնաբերվել էր Լա Մանշում, ինչը լրատվամիջոցներում բրիտանական նավատորմի քննադատությունն էր առաջացրել:

Միջերկրածովյան էսկադրիլիան աջակցում է Սիրիայում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռազմական գործողությանը, 636.3 «Վարշավյանկա» սուզանավերի նախագիծը թևավոր հրթիռներ է արձակել Իրաքի և Լևանտի իսլամական պետության թիրախների ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում