Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ մարդիկ են տուժել
Փարիզում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ, կան տուժածներ, հայտնում է Ռիա Նովսոտիի թղթակիցը։
Առնվազն երկու մարդ վնասվածքներ է ստացել։
Ակցիայի հենց սկզից «դեղին բաճկոնների» և սանիտարական անցաթղթերի հակառակորդների երթում իրավիճակը լարվել է։ Ագրեսիվ մարդկան խմբերը տեղահանել են աղբամանները, շշեր ու այլ տարաներ են նետել իրավապահների վրա։ Նաև նարինջներով են հարվածել իրավապահներին։
Վինսենթ Օրիոլ բուլվարում գտնվող արդեն փակ առևտրի սրահում նրանք այրել են աղբամաններ և փայտե արկղեր, որտեղ մրգեր են պահվում։
Մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել, որոնք հրշեջների ուժերով մարվել են ։
Կարծիքներ