Երևանի Արաբկիր վարչական շրջանում վաղը ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Քեռու, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հովսեփ Էմինի փող. 5, 6, 7 շենքերի և 1-ից-19 կենտ համարի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ