Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Լուվր թանգարանի մուտքը:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ «Թոշակի անցիր 60 տարեկանում, աշխատիր ավելի քիչ՝ ավելի երկար ապրելու համար»:
Թանգարան մտնել չկարողացող մեքսիկացի զբոսաշրջիկներից մեկն ասել է. «Սա անհեթեթություն է, մենք մեր երեխաների հետ գալիս ենք աշխարհի տարբեր կետերից՝ թանգարան այցելելու համար, և անհեթեթ է, որ 20 մարդ փակում է մուտքը»:
Կարծիքներ