Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին. Բայդենը՝ Ալիևին

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին. Բայդենը՝ Ալիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի կապակցությամբ ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նշել, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում