Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Էդմոն Մարուքյան

Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Էդմոն Մարուքյան

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց , որ եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, ընտրությունները պետք է անցկացվեն 6 ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, իսկ եթե չփոխվի, կարող ենք անցկացնել վաղը, սակայն հավասար պայմաններով: Մարուքյան նշեց, որ դեռևս որևէ քննարկում չի եղել։

«Հավասար պայմաններով ընտրություններ կարող ենք կազմակերպել միայն մենք, եթե ինձ եք հարցնում: Պետք է կայանան այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չվիճարկվեն»։ Մարուքյանը նշեց՝ իր կանխատեսմամբ 6 ամիս հետո տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ով կանի չգիտեմ, բայց 6 ամսվա ընթացքում կլինեն ընտրություններ»,- նշեց նա:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում