Ուզբեկստանում հայտնել են աֆղան քաղաքացիական անձանց և զինվորականների ներթափանցման մասին

Ուզբեկստանում հայտնել են աֆղան քաղաքացիական անձանց և զինվորականների ներթափանցման մասին

Շուրջ 160 աֆղան քաղաքացիական անձ և կառավարական ուժերի զինծառայողներ անօրինական կերպով Ամուդարյա սահմանային գետով ներթափանցել են Ուզբեկստան: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը,- գրում է РИА Новости-ն։

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել է նաև, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի «Embraer» և Ուզբեկստանի ՄԻԳ-29 ինքնաթիռները իրար են բախվել իրենց երկրի երկնքում, օդաչուները ողջ են, նրանք հասցրել են ինքնանետվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում