Լեհաստանը Մեծ Բրիտանիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Կալինինգրադի շրջանի մոտ
Լեհաստանի հյուսիս-արևելքում ՝ Օժիշայի զորավարժարանում, ընթանում են լեհ և բրիտանացի զինծառայողների համատեղ զորավարժություններ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը:
«Օժիշում ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնում Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը և Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շեփսը հետևում են Steadfast Defender-24-Dragon-24 զորավարժություններին»-նշված է նախարարության մամուլի տեղեկագրում:
Կարծիքներ