Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետին
Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ։
Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին և Վրաստանի վարչապետին այն ջանքերի համար, որ Վրաստանը գործադրել է Ադրբեջանից 15 hայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում՝ ընդգծելով, որ դա նշանակալի նպաստ էր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
Կարծիքներ