Փարիզում մեկնարկել է 2015-ի ահաբեկչությունների գործով դատավարությունը
Փարիզում այսօր մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը։ Այն կլինի երկրի տարածքում երբևէ անցկացված ամենախոշոր դատական պրոցեսը։
Ահաբեկչական հարձակումների փաստով հարուցված քրեական գործի ընդհանուր ծավալը հասնում է 542 հատորի՝ ավելի քան մեկ միլիոն էջ։ Դատավարությունում ներգրավված է մոտ երկու տասնյակ մեղադրյալ, որոնցից նիստերին ներկա են գտնվելու 14-ը։ Առանցքային մեղադրյալը՝ հարձակումների անմիջական հեղինակներից միակ ողջ մնացած ահաբեկիչը՝ ծագումով մարոկկացի Սալահ Աբդեսալամը ևս ներկա կլինի դատարանի դահլիճում։
Հիշեցնենք, որ Փարիզում 2015 -ի նոյեմբերի 15 -ին տեղի ունեցած ահաբեկչությունները 130 մարդու կյանք խլեցին: Գրեթե միաժամանակ հարձակումներ էին իրականացվել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշատի մերձակայքում, «Բատակլան» համերգասրահում և փարիզյան մի շարք սրճարաններում։
Կարծիքներ