Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:
Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները եւ ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետեւանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը»։
Կարծիքներ