Գոշ լճի ջրի որակի խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության ներքո
Գոշ լճի ջրի որակի ուսումնասիրման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2021 թվականի հուլիսի 6-ին իրականացրել են դաշտային հետազոտություններ, ջրի և հատակային նստվածքների նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լճի ամբողջ ծավալով առկա է մակրոֆիտների (բարձրակարգ ստորջրյա բույսեր) բուռն աճ, ծաղկման գործընթաց, իսկ նեխման պրոցես և դրան բնորոշ հոտ առկա չէ:
Լճի տարածքում առկա միջատների բազմազանությունը, հատկապես գոմֆիդների առկայությունը վկայում է լճի ջրի լավ/բարձր էկոլոգիական վիճակի մասին:
Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների ուշադրության ներքո և Գոշ լճի ջրի որակի դիտարկումների վերաբերյալ պարբերաբար կլուսաբանվի շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
Կարծիքներ