Ընդլայնվել է 40+10 հազար դրամի շահառուների շրջանակը. ԼՂ-ից բռնի տեղահանված 73 հազար 196 անձ արդեն օգտվել է ծրագրից

Ընդլայնվել է 40+10 հազար դրամի շահառուների շրջանակը. ԼՂ-ից բռնի տեղահանված 73 հազար 196 անձ արդեն օգտվել է ծրագրից

100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվել է շուրջ 100 հազար անձ:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Այս շաբաթ իրականացվել է վճարում նաև կեցության և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 հազար դրամի աջակցության ծրագրի շրջանակում:

Արդյունքում՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է 73 հազար 196 անձ: Նրանցից 69 հազար 199 ստացել է աջակցությունը 40+10 հազար դրամի, իսկ 3997 -ը՝ 10 հազար դրամի չափով:

Նշվել է նաև, որ վերջին փոփոխություններով ընդլայնվել է շահառուների շրջանակը: Միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում