Moderna-ն հայտնել է COVID-19-ի հարավաֆրիկյան հիմնամանրէի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Moderna-ն հայտնել է COVID-19-ի հարավաֆրիկյան հիմնամանրէի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Moderna ընկերությունը մշակել Է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի նորացված տարբերակը, որն ուղղված Է կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի դեմ պայքարին, եւ այն ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտ Է ուղարկել կլինիկական փորձարկումների համար:

Նորացված պատվաստանյութը «բուստերային» կլինի այն մարդկանց համար, որոնք արդեն ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը, եւ առաջինը կլինի նրանց համար, ովքեր չեն հիվանդացել COVID-19-ով եւ չեն պատվաստվել: Բացի այդ, ընկերությունը հայտարարել Է, որ ստուգում Է իմունիտետի վրա COVID-19-ի դեմ իր ներկայիս պատվաստանյութի ավելի քիչ չափաբաժնով ազդեցությունը, հետազոտության մի շարք մասնակիցներ արդեն ստացել են երրորդ չափաբաժինը:

«Մենք արագորեն անցնում ենք այն պատվաստանյութերի նորմացումների թեստավորմանը, որոնք վերաբերում են վիրուսի նոր տարբերակներին:

Moderna-ն ձգտում Է այնքան նորացումներ ներկայացնել, որքան կպահանջվի համավարակը հսկողության տակ առնելու համար»,-հայտարարել Է Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը: Ընդ որում՝ չի ճշտվում, թե նորմացված պատվաստանյութը երբ հասանելի կդառնա հասարակայնությանը:

Կորոնավիրուսի նոր հիմնամանրԷներ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ Բրազիլիայռում, դրանց մասին հայտնի Է դարձել անցած տարվա վերջին: Գիտնականների տվյալներով՝ այդ տարբերակներն ավելի վարակիչ են: Հետագայում հայտնի Է դարձել, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրԷն կարող Է ախտահարել այն մարդկանց, որոնք ավելի վաղ պատվաստվել կամ հիվանդացել են COVID-19-ով: Յոհաննեսբուրգի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականների՝ ավելի վաղ հրապարակված հետազոտության տվյալներով, COVID-19-ի նոր տարբերակի մուտացիան, որը նաեւ կրում Է 501Y.v2 կամ B1351 անվանումները, այս հիմնամանրԷն զգալիորեն կայուն են դարձնում արյան պլազմայում հակամարմինների նկատմամբ, որոնց դոնորները եղել են COVID-19-ով հիվանդները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: