ԱԱ 2022. Ճապոնիան հաղթեց Իսպանիայի հավաքականին և դուրս եկավ փլեյ-օֆֆ

ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում Ճապոնիայի հավաքականը հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ։
Առաջին խաղակեսից հետո իսպանացիները հաշվի մեջ առջևում էին Մորատայի գոլի շնորհիվ։ Սակայն երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Դոանը հավասարեցնում է հանդիպման հաշիվը, իսկ քիչ անց Տանական խփում է երկորդ գոլը։
Այսպիսով, Ճապոնիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթում է Էնրիկեի թիմին և առաջին տեղով դուրս գալիս փլեյ-օֆֆ։
Կարծիքներ