Կրեմլը գնահատել է Ռուսաստանի Հայաստանի ու Ադրբեջանի միջև գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը

Կրեմլը գնահատել է Ռուսաստանի Հայաստանի ու Ադրբեջանի միջև գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումն ինչ-որ փուլում կլինի անհրաժեշտություն, բայց դրա համար պետք է լինի բոլոր երեք կողմերի համաձայնությունը:  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը:

«Միանշանակ, ինչ-որ փուլում այդպիսի շփումները կլինեն անհրաժեշտ, և որպեսզի դրանք լինեն հնարավոր, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,-նշել է նա:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմից կան կորուստներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում