Մարտին Գալստյանն անդրադարձավ Arca համակարգում առաջացած խնդրին

Մարտին Գալստյանն անդրադարձավ Arca համակարգում առաջացած խնդրին

Arca համակարգի հետ կապված վերջին անգամ խնդիր է առաջացել հոկտեմբերի 1-ին, խնդիրն ունեցել է երկու աղբյուր: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին:

Արշակյանը նշեց՝ Arca-ի աշխատանքի հետ կապված վերջերս խնդիրներ են նկատվել, հետաքրքրվեց պատճառներով:

«Վերջին անգամ խնդիր եղել է հոկտեմբերի 1-ին: Դրան միանգամից արձագանքել ենք թե մենք, թե Arca-ն, թե բանկային համակարգի գործընկերները»,-ասաց Գալստյանն ու հավելեց, որ բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ մի խորհրդակցություն արդեն ինքն ունեցել է, մյուսը կլինի հաջորդ շաբաթ:

Նրա խոսքով՝ խնդիրները երկու աղբյուր ունեին: «Աղբյուրներից առաջինն ու հիմնականը արտածին էր, արտաքինից եկող խնդիր էր, որը ֆիքսելը կամ կանխատեսելը բարդ է: Երկրորդը պայմանավորված էր թրաֆիկի կտրուկ ավելացմամբ: Ու հիմա, ելնելով այն թեզից, որ թրաֆիկը կարող է անընդհատ ավելանալ, քանի որ անկանխիկի ենք գնում, քննարկվում է, թե ինչ համարժեք գործողություններ է պետք անել: Քննարկման փուլում ենք, ուզում եմ հավաստիացնել, որ լուծումները համարժեք են լինելու, և մենք ունենալու ենք ենթակառուցվածք, որը վստահելի է ու հուսալի»,- ասաց Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում