Ահաբեկիչները փորձել են շարժվել դեպի Ուկրաինա, որտեղ նրանց համար պատրաստվել է պետական սահմանը հատելու պատուհան․ Պուտին

Ահաբեկիչները փորձել են շարժվել դեպի Ուկրաինա, որտեղ նրանց համար պատրաստվել է պետական սահմանը հատելու պատուհան․ Պուտին

Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում երկրի բոլոր շրջաններում իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական և հակադիվերսիոն միջոցառումներ։ Հիմա գլխավորը այս արյունահեղության հետևում կանգնածների կողմից նոր հանցագործություն թույլ չտալն է։

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ռուս ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Ինչ վերաբերում է այս հանցագործության քննությանը և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքներին, ապա ներկայումս կարելի է ասել հետևյալը. ահաբեկչության բոլոր չորս անմիջական հեղինակները՝ բոլոր նրանք, ովքեր կրակել և սպանել են մարդկանց, հայտնաբերվել և կալանավորվել են։ Նրանք փորձել են թաքնվել ու շարժվել դեպի Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, ուկրաինական կողմից նրանց համար պատրաստվել է պետական սահմանը հատելու պատուհան։

Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 11 մարդ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը և այլ իրավապահ մարմիններն աշխատում են ահաբեկիչների ամբողջ հանցակից բազայի բացահայտման և հայտնաբերման ուղղությամբ՝ նրանց, ովքեր տրանսպորտ են տրամադրել, նախանշել են հանցագործության վայրից փախուստի ուղիները, պատրաստած պահարանները, զենքի և զինամթերքի պահեստները»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ (տվյալները վերջնական չեն)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում