Բավարիան Ալոնսոյին ձեռք բերելու ֆավորիտ է
Մյունխենի «Բավարիան» առաջ է անցել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին 2024 թվականի ամռանը ձեռք բերելու մրցավազքում: Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում:
Ըստ աղբյուրի, եթե «Լիվերպուլը» նախկինում ուներ իսպանացուն ձեռք բերելու մեծ հնարավորություններ, ապա այժմ «Բավարիան» ավելի շատ ջանքեր է գործադրում, որպեսզի Խաբի Ալոնսոն պայմանագիր կնքի գերմանական ակումբի հետ։ Հաղորդվում է, որ մարզչի տրանսֆերով հետաքրքրված է ակումբի ողջ ղեկավարությունը, քանի որ կարծում են, որ նա դեռ երկար տարիներ կարող է գլխավորել «Բավարիան»։
Ալոնսոյի հետ պայմանագիր կնքելն այս պահին մյունխենցիների մարզական տնօրեն Մաքս Էբերլի գլխավոր խնդիրն է։
Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի աշնանից։
Կարծիքներ