Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ին վրաերթի ենթարկված Կարինե Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում