«Սպուտնիկ Ադրբեջան»-ը դադարեցրել է գործունեությունը

«Սպուտնիկ Ադրբեջան»-ը դադարեցրել է գործունեությունը

Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» մեդիա խմբի ներկայացուցչությունը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, դադարեցրել է իր գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» (Սպուտնիկ) ներկայացուցչության գործունեությունը դադարեցվել է», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պաշտոնյան հայտնել է, որ ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

Նախորդ շաբաթ Բաքվում փակվել է BBC News-ի գրասենյակը։ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ հանրապետությունում հավատարմագրվելու է լրատվամիջոցի միայն մեկ թղթակից։ 

Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել էր Ռուսաստանին Ռուսական տան փակման մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում